«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Վրացական նիկոլին սպասելիս

Վրացական նիկոլին սպասելիս
05.12.2024 | 11:30

Հոգեբանները, սոցիոլոգները, մարդաբաններն ու հասարակագետները մեծ ուսումնասիրությանների դաշտ ունեն, չնայած իրենց կոլեգաները նմանատիպ լավ աշխատանք արդեն կատարել են ու կարողանում են ազդել հանրային հոգեբանության վրա:

Փորձը ցույց է տալիս, որ կարելի է պարբերաբար պարզունակ հնարքներով ամբոխին ոգևորել: Ոստիկանների առջև համբուրվել՝ տարբեր գենդերային տարբերակներով, նույն ոստիկաններին ծաղիկներ նվիրել, զանգվածաբար թռչկոտել, ոչինչ չասող, բայց կրկնվող կարգախոսներով թռչկոտել, պայքարի ոգևորող երգեր լսել. սա այն կրկնվող սցենարն է, որն արեցին Ուկրաինայում, Հայաստանում, արաբական երկրներում, իսկ հիմա երկրորդ անգամ անում են Վրաստանում: Ֆրոյդն ու Լը Բոնը դեռևս ավելի քան հարյուր տարի առաջ այս երևույթը նկարագրել են, բայց գիտությունը, ի տարբերություն ամբոխի, առաջ է գնացել: 1968 թվականին Ֆրանսիայում ու Գերմանիայում ուսանողական ապստամբությունների այս երևույթն արտադրական ծավալների հասցնելու համար լավ փորձադաշտ էր:

Բոլոր դեպքերում արդյունքները ողբերգական են, բայց ամբոխն ունակ չէ դասեր քաղել:

Գոնե հիմա պարզ պետք է լինի, թե ովքեր էին 2018-ի «հեղափոխության» սցաներիստները, հոգեբանները, մարդաբաններն ու հասարակագետները:

Մյուս դասն այն է, որ «հեղափոխության առաջնորդները» պետք է համապատասխան բարոյական ու հակաազգային կերպարներ լինեն, որ կարողանան այդ դերը կատարել: Մեզ մոտ նման անձ գտնվեց, Վրաստանում նման փնթի ու հակասոցիալական անձ, կարծես թե, դեռ չեն գտել, բայց գուցե սխալվում եմ՝ դեռ կհայտնվի:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2056

Մեկնաբանություններ